ՄՊՀ-ն ընդլայնում է կրթական հաստատությունների հետ համագործակցությունը. հուշագիր է կնքվել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել: Հուշագրի կնքումը նպատակ ունի ընդլայնել և ամրապնդել հանձնաժողովի ու կրթական հաստատությունների միջև համագործակցությունը, բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը գիտական ներուժի օգտագործման և բարձրագույն որակավորմամբ մասնագետների պատրաստման շնորհիվ, ուսանողների համար գործնական հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորություն ստեղծել` դյուրացնելով բուհ-աշխատաշուկա […]

Հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության գերիշխող դիրքի և պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերահսկողության բաժնի պետ

Հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության գերիշխող դիրքի և պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերահսկողության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր` 45-34.2-Ղ4-3) Հիմնական գործառույթները՝ ապահովում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող կամ մենաշնորհ դիրքի չարաշահումների բացահայտման ուղղությամբ համապատասխան աշխատանքները․  ապահովում է ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման, այդ դիրքի փաստացի կամ հնարավոր […]

ՄՊՀ-ում քննարկվել են պահնորդական գործունեության ոլորտի հարցերը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել պահնորդական ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ: Պահնորդական գործունեությունն այն հինգ ոլորտներից մեկն է, որտեղ ՄՊՀ-ն ուսումնասիրություն էր իրականացրել 2023 թվականին: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոլորտը մրցակցային է, կենտրոնացվածությունը՝ ցածր: Այստեղ գործունեություն են ծավալում 100-ից ավելի սուբյեկտներ, ընդ որում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոլորտն աճի միտում ունի […]