ՀՀ վարչական դատարանը ակցիաների առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/6242/05/23 վարչական գործով 2024 թվականի փետրվարի 23-ի վճռով, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշման իրավաչափությունը, ակցիաների առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները. Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցությունն իր բնույթով ունի ձևական կազմ, այսինքն՝ հետևանքի վրա հասնելը՝ սպառողի մոլորվելու փաստը, վարքագիծը Օրենքի 21-րդ հոդվածով որակելու պարտադիր և […]