Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ում քննարկում է տեղի ունեցել էլեկտրաէներգետիկական ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել էլեկտրաէներգետիկական ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ:

Հաշվի առնելով ազատականացումից հետո նորաստեղծ էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկայի գործարկումը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկությունը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջին անգամ ոլորտում համալիր ուսումնասիրություն է իրականացրել:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրեցին ուսումնասիրության արդյունքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման առաջարկները: