2023 թվականին աշխարհում հարթակների միջոցով մատուցվող տաքսի ծառայությունների ընդհանուր հասույթը կկազմի 154 միլիարդ դոլար՝ մինչև 2027 թվականը տարեկան աճելով միջինում 7,04 տոկոսով։
Արդյունքում՝ 2027 թվականին այս ոլորտի ծավալը աշխարհում կհասնի 202,2 միլիարդ դոլարի, իսկ նման հավելվածների և հարթակների օգտատերերի թիվը կհասնի 1,92 միլիարդի։
Նման գլոբալ աճի տեմպի պայմաններում Հայաստանում տաքսի ծառայությունների ոլորտի տրանսֆորմացիաները բացառություն չեն. ավանդական տաքսի ծառայությունները զգալի անկում են գրանցում, իսկ հավելվածների և հարթակների միջոցով մատուցվող ծառայությունների շրջանակը շարունակաբար լայնանում է։