Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկումներ բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ՝ հանձնաժողովի կողմից 2023 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելու նպատակով:
Սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու միջոցառումները:
Միջոցառումների ժամանակացույցը՝
Մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա քննարկում ծխախոտի արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ
Մարտի 25-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա քննարկում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների ներկայացուցիչների հետ:
Քննարկումները տեղի կունենան հանձնաժողովի գտնվելու վայրում՝ Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ:
Խնդրում ենք ներկայանալ լրագրողի վկայականով: