Նոր կարգավորումներով գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները պետք է կատարվեն առավելագույնը 30 օրացուցային օրում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել գյուղմթերքի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերությունների և այլ շահագրգիռ անձանց հետ՝ ներկայացնելու նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Նոր կարգավորումներով էական փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական արտադրանքի իրացման և ձեռքբերման հարաբերություններում: Մասնավորապես սահմանվել է լիովին նոր ինստիտուտ՝ գյուղատնտեսության արտադրանքի իրացման բանակցային ուժեղ […]