Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ նախագահի ուղերձը Սպառողների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Սպառողների շահերի պաշտպանությունն այսօր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ամենակարևոր առաջնահերթություններից է:

Մենք հետևողականորեն քայլեր ենք իրականացնում այս ուղղությամբ հստակ նպատակով՝ ունենալ մեր երկրում համաշխարհային լավագույն փորձին համահունչ ստանդարտներ, որոնց կիրառումը լիարժեք կպաշտպանի սպառողի իրավունքը:

Նախորդ տարի Հանձնաժողովը միացավ Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցին (ICPEN)՝ դառնալով վերջինիս գործընկեր երկիր: Սա առաջին կարևոր քայլն էր այդ ճանապարհին, և մենք շարունակում ենք հաստատակամորեն առաջ շարժվել դեպի մեր առջև դրված նպատակի իրականացմանը:

Ցանկալի արդյունքները չեն ուշանա, եթե այս հարցում նաև սպառողները լինեն նախաձեռնող և ձեռք մեկնեն մեզ և մյուս պետական մարմիններին՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր խնդիրները: Չէ՞ որ սա այն ոլորտն է, որտեղ խնդիրները բոլորինս են և յուրաքանչյուրիս վերահսկողությունը, անկախ կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնից, հավասարապես կարևոր է և հաճախ՝ որոշիչ:

Լինե’նք իրազեկ, որպես սպառողներ կայացնենք գրագետ որոշումներ, դառնանք ավելի պահանջատեր և անզիջում մեր իրավունքների պաշտպանության հարցում: