2024 թվականի մարտի 18-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (հասցե՝ ՄՊՀ, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ)՝ տեղի կունենա քննարկում բիզնես համայնքի ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը:
Հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու միջոցառումը:
Օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2024 թվականի մայիսի 6-ին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/abhMT :
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ https://competition.am/wp-content/uploads/2024/03/orakarg_18032024.pdf
Խնդրում ենք ներկայանալ լրագրողի վկայականով: