ՄՊՀ-ում հանդիպում է տեղի ունեցել ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարողների հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները […]

ՄՊՀ-ն նախաձեռնել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի վերաբերյալ քննարկումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի վերաբերյալ մրցակցության պաշտպանության ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունները կարող են առաջարկներ ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 5-ը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի բյուջետային հայտին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/bjxzE : Առաջարկները կարող եք ներկայացնել info@competition.am էլեկտրոնային հասցեով: Հարցերի դեպքում զանգահարել +374 […]

ՄՊՀ-ն ուսումնասիրել է առցանց տաքսի ծառայությունների ոլորտը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ • Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս […]