Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում բիզնես համայնքի ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը:

Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը, որը տեղի կունենա 2024 թվականի մարտի 18-ին՝ ժամը 15:00-ին (հասցե՝ ՄՊՀ, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ):

Օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2024 թվականի մայիսի 6-ին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/abhMT :

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք Ձեր տվյալները (կազմակերպություն, պաշտոն, անուն ազգանուն) ուղարկել info@competition.am էլ. փոստով կամ զանգահարել 060 830 840, ներքին՝ 259 կամ 280 հեռախոսահամարներով մինչև սույն թվականի մարտի 17-ը ներառյալ:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ :