2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (հասցե՝ ՄՊՀ, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ)՝ տեղի կունենա քննարկում բիզնես համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ:
Հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու միջոցառումը:
Հիշեցնենք, որ ապրանքների՝ առևտրային ցանցերին մատակարարման հարաբերություններում մի շարք խնդիրների կարգավորման նպատակով «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում կատարված փոփոխություններով և լրացումներով նոր պահանջներ են սահմանվել առևտրային ցանցերի համար, որոնք ուժի մեջ կմտնեն 2024 թվականի մայիսի 6-ից:
Օրենսդրական փոփոխություններին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կայքում հետևյալ հղմամբ https://shorturl.at/ruG45 :
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ https://shorturl.at/cAEP4
Խնդրում ենք ներկայանալ լրագրողի վկայականով: