Ի գիտություն լրատվամիջոցների

2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (հասցե՝ ՄՊՀ, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ)՝ տեղի կունենա քննարկում բիզնես համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու միջոցառումը: Հիշեցնենք, որ ապրանքների՝ առևտրային ցանցերին մատակարարման հարաբերություններում մի շարք խնդիրների […]

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Արաքս թռչնաֆաբրիկայի նկատմամբ «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ

Ընկերության նկատմամբ արդեն մի քանի անգամ պատասխանատվության միջոցներ են կիրառվել անբարեխիղճ մրցակցության համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Էկո» բառի նման «ԷՍՈ» բառի օգտագործմամբ ընկերության կողմից արտադրված հավկիթների իրացումն այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում […]