Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրավիրում է բիզնես համայնքի ներկայացուցիչներին և շահագրգիռ այլ անձանց մասնակցելու 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:00-ին, տեղի ունենալիք քննարկմանը (հասցե՝ ՄՊՀ, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ), որը նվիրված է առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումներին:
Հիշեցնենք, որ ապրանքների՝ առևտրային ցանցերին մատակարարման հարաբերություններում մի շարք խնդիրների կարգավորման նպատակով «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում կատարված փոփոխություններով և լրացումներով նոր պահանջներ են սահմանվել առևտրային ցանցերի համար, որոնք ուժի մեջ կմտնեն 2024 թվականի մայիսի 6-ից:
Օրենսդրական փոփոխություններին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կայքում հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/ruG45 :
Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք Ձեր տվյալները (կազմակերպություն, պաշտոն, անուն ազգանուն) ուղարկել info@competition.am էլ. փոստով կամ զանգահարել 060 830 840, ներքին՝ 259 կամ 280 հեռախոսահամարներով մինչև սույն թվականի մարտի 11-ը ներառյալ:
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։