Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ընդունել է ՀԲ ներկայացուցչին

Քննարկվել են «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» շրջանակում համագործակցության ուղղությունները

 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդունել է Համաշխարհային բանկի  Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարման հատվածի ղեկավար Անդրիան Ֆոզարդին:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի և հանձնաժողովի միջև համագործակցության  զարգացման  հնավորությունները և առաջնահերթ ուղղություններ, մասնավորապես «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» շրջանակում իրականացվելիք աշխատանքները:

Գեղամ Գևորգյանը կարևորել է ծրագրի նախորդ փուլի ընթացքում իրականացված աշխատանքները, որի արդյունքում ամբողջությամբ թվայնացվել է հանձնաժողովի արխիվը, ստեղծվել է էլեկտրոնային e-compete համակարգը:

ՄՊՀ նախագահը նշել է, որ e-compete-ը  շատ կարճ ժամանակում ցույց տվեց իր արդյունավետությունը, մասնավորապես  պետական համակարգի հետ թղթակցության 90 տոկոսն այս պահին իրականացվում է էլեկտրոնային եղանակով, համակենտրոնացումների շուրջ 45 տոկոսը, և հանձնաժողովն իր առջև խնդիր  է դրել հանրային իրազեկումների միջոցով շարունակել ավելացնել համակարգից օգտվողների թիվը թե՛ տնտեսավարողների, և թե՛ սպառողների շրջանում:

Որպես համագործակցության առաջնահերթ ուղղություն՝ ՄՊՀ նախագահը մասնավորապես առանձնացրել է հանրային իրազեկումը և շահերի պաշտպանությունը հատկապես սպառողների շահերի պաշտպանության ոլորտում՝ հաշվի առնելով այս ուղղությամբ առաջիկայում սպասվող անելիքները: