Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ն ընդլայնում է գործունեությունը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում

ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ շրջանակում մեկնարկել է նոր ծրագիր

ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ շրջանակում մեկնարկել է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված աջակցության նոր ծրագիր:

 Ծրագրով նախատեսվում է սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան մոտարկել ԵՄ լավագույն փորձին, ինչպես նաև զարգացնել  Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները:

Սպառողների շահերի պաշտպանությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության կարևոր առաջնահերթություններից է, և հանձնաժողովը նպատակ ունի ընդարձակել գործունեության ծածկույթն այս ոլորտում:  Նշենք, որ 2023 թվականի  նոյեմբերից Հանձնաժողովը միացավ նաև Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցին (ICPEN)՝ դառնալով վերջինիս գործընկեր երկիր:  

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ համագործակցությամբ, որի փորձագիտական առաջին առաքելությունն օրերս ժամանել է Հայաստան:

Առաքելության շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատասխանատուները և լեհ փորձագետները  ուսումնասիրում են սպառողների պաշտպանության վերաբերյալ ՀՀ գործող կարգավորումները, իրավակիրառ պրակտիկան՝  համակարգի ուժեղ և թույլ կողմերը գնահատելու, մոտարկման ու բարելավման անհրաժեշտություն ունեցող հարցերը նախանշելու և կատարելագործման առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Ծրագրի շրջանակում աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել նաև Արդարադատության նախարարության և էկոնոմիկայի նախարարության պատասխանատուների հետ: