Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հանձնաժողովի անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության սպառողների շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 45-34.4-Մ1-3)
Հիմնական գործառույթները՝
- Իրականացնում է է տնտեսավարող սուբյեկտների կողմից հասարակության մոլորեցմամբ դրսևորվող անբարեխիղճ մրցակցության երևույթների բացահայտման, կանխարգելման և արգելման աշխատանքները: Իրականացնում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող պատասխանատվության միջոցի կիրառման, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման և պատասխանատվության միջոցի չափի նվազեցման և մեծացման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը։ Իրականացնում է առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների մշակման և նախապատրաստումը։ Իրականացնում է ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում, մշտադիտարկում, ուսումնասիրություն, դրանց վերաբերյալ տեղեկանքների, տեղեկությունների և առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի հաշվառումը։ Իրականացնում է Հանձնաժողովի գործառույթների կատարումն ապահովելու նպատակով տնտեսավարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրումն ու մշակումը։ Իրականացնում է սոցիոլոգիական հարցումների, վիճակագրական տվյալների հավաքագրումը և ամփոփումը։ Իրականացնում է հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման և դրա հետ կապված այլ աշխատանքները։ Իրականացնում է Հանձնաժողովի լիազորությունների իրականացման ժամանակ ձեռք բերված ապրանքների փորձաքննության ներկայացման աշխատանքները։ Իրականացնում է Բաժնի իրավասությունների սահմաններում վարչական վարույթի հարուցման և իրականացման աշխատանքները։ Իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի պատասխանների պատրաստումը, խորհրդատվության տրամադրումը։ Իիրականացնում է անհրաժեշտ հրամանների նախագծերի, ակտերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի նախապատրաստման ու ներկայացման աշխատանքները։ Իրականացնում է օրենքի դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանության, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքներին օժանդակելու, այդ ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը։ Իրականացնում է աշխատակիցների՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական ակտերում, այլ միջազգային փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված աշխատանքներին, այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին մասնակցության ապահովումը և դրանց շրջանակում առաջարկությունների և դիտողությունների ներկայացումը։ Իրականացնում է եզրակացությունների նախագծերի մշակումը՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ։ Իրականացնում է քաղաքականության մշակման նպատակով Բաժնի իրավասությանը վերաբերող հարցերի առնչությամբ Հանձնաժողովի ընդհանուր քաղաքականության և մեթոդաբանության վարչությանը առաջարկությունների ներկայացումը։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Կրթություն.
| 1 | Ուղղություն | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| 2 | Ոլորտ | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| 3 | Ենթաոլորտ | Միջոլորտային մասնագիտություններ | Տնտեսագիտություն |
| 4 | Մասնագիտություն | Ագրոէկոնոմիկա |
Կամ
| 1 | Ուղղություն | ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ,ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ |
Կամ
| 1. | Ուղղություն | ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
| 2. | Ոլորտ | ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ իրավունքի կամ ֆինանսավարկային բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ։
- Սահմանադրության, Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի, Քաղաքացիական օրենսգրքի, Հարկային օրենսդրության, «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի, Մաքսային օրենսդրության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի, Մտավոր սեփականության օրենսդրություն, «Գովազդի մասին» օրենք, «Ապրանքային նշանների մասին» օրենք, ԵԱՏՄ մրցակցության պաշտպանության օրենսդրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
- Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում։
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Ընտրություն կատարելու եղանակը` փաստաթղթերի ուսումնասիրություն։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ 20․07.2024 թ.։
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 05.01.2024 թ.
Աշխատավարձի չափը՝ 322816 ՀՀ դրամ.
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ.060-830-840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am :
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում (ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին.
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել հեռ.060-830-840 (261):