Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34․1-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34․1-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34․1-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի հունվարի 5-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 322816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 3, 5, 59, 74, 109, 122 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143723
- ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք․ հոդվածներ՝ 1, 3, 4, 6, 12, 20, 27, 30, 35
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166229
• ՀՀ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. hոդվածներ` 1, 6, 7, 8, 9, 10
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
- ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 5, 9, 15
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166838
• ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ` 2, 4, 6, 23, 24, 34, 39 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=152139
• ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ՝ 3, 20, 21, 30
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165294
- ՀՀ Քաղաքացիական օրեսնգիրք․ հոդվածներ՝ 12, 63, 466, 1100, 1168
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=165457
- ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրք․ հոդվածներ՝ 2, 5, 66
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=164969
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 5, 10, 11, 22, 30,38,40,54
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր՝ 29,31,40,44,45
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 73-74, 82-84, 104-107, 190-191, 193, 202-204, 207-208, 214-215, 220, 223, 225-226, 229-230, 232, 240, 245-248, 250, 262-263, 267
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
- «Բարեվարքություն» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am)։