«Մրցակցային մշակույթի զարգացումը Հայաստանում» միջոցառմանը ներկայացվեց հակամենաշնորհային կոմպալենս ներդրած ընկերությունների փորձը

Կոմպլաենսի ներդրումը թույլ կտա խուսափել մրցակցային խախտումներից, կավելացնի ընկերությունների բիզնես գրավչությունը, կդիտարկվի որպես մեղմացնող հանգամանք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ տեղի է ունեցել «Մրցակցային մշակույթի զարգացումը Հայաստանում» խորագրով միջոցառում գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում գործունեություն ծավալող հակամենաշնորհային կոմպլաենս ներդրած ընկերությունների փորձը, դրա կարևորությունն ու օգուտները ներկայացնելու նպատակով: «Հակամենաշնորհային կոմպլաենսը […]

«Կոալիցիա» ընդդեմ արդար շուկայի. պատժվում են բոլորը

«Խաղի կանոններ» հաղորդման շրջանակում այս անգամ «բացահայտվել են» հակամրցակցային համաձայնությունների դրսևորումները՝ արհեստական պակասուրդի ստեղծում, գների շուրջ պայմանավորվածությունները` գնի բարձրացում, իջեցում, պահպանում և այլն… Հակամրցակցային համաձայնությունները համարվում են առավել վտանգավոր մրցակցային իրավախախտումները և նաև դժվար ապացուցելի են: Ինչպե՞ս է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բացահայտում այդ դեպքերը, Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված տնտեսավարողների համար: Մանրամասները՝ տեսանյութում