Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Գեղամ Գևորգյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին. կմեկնարկի նոր ծրագիր սպառողների շահերի պաշտպանության ոլորտում

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:

Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը շնորհավորել է հյուրին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա զարգացման և ընդլայնման գործում:

ՄՊՀ նախագահը բարձր է գնահատել ԵՄ ֆինանսավորմամբ մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված  ծրագրերի արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝  առանձնահատուկ շեշտադրելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) մրցակցության ոլորտին  առնչվող  լայնածավալ բարեփոխումները, մասնավորապես իրականացված օրենսդրական փոփոխությունները:

 Կողմերն անդրադարձել են նաև նոր մեկնարկող  տեխնիկական աջակցության ծրագրին, որն ուղղված է լինելու սպառողների շահերի պաշտպանության մի շարք առաջնային կարևորություն ունեցող հարցերի լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: