ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ մասնակցելու ՏՀԶԿ 22-րդ համաշխարհային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել Է Փարիզ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 22-րդ համաշխարհային համաժողովին: 2001 թվականից սկսած hամաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից: Համաժողովի շրջանակում մրցակցային մարմինների ղեկավարները տարբեր ձևաչափերով քննարկումներ կունենան ոլորտի մի շարք արդիական հարցերի […]
Գեղամ Գևորգյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին. կմեկնարկի նոր ծրագիր սպառողների շահերի պաշտպանության ոլորտում

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը շնորհավորել է հյուրին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա զարգացման և ընդլայնման գործում: ՄՊՀ նախագահը բարձր է գնահատել ԵՄ ֆինանսավորմամբ մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝ առանձնահատուկ շեշտադրելով ՀՀ-ԵՄ […]