ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ, Որպես Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար՝ այսօր ինձ համար անչափ կարևոր և հաճելի առիթ է շնորհավորելու մրցակցության ոլորտի աշխատողներին, բիզնեսի ներկայացուցիչներին և սպառողներին Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ: Դեկտեմբերի 5-ը համաշխարհային տոնացույցով նշվում է որպես Մրցակցության օր սկսած 2010 թվականից ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի նախաձեռնությամբ: Սա ևս մեկ պատեհ առիթ է աշխարհի տարբեր երկրներում […]
Հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար ՄՊՀ-ն «Իգիթ» ՍՊԸ-ին տուգանել է շուրջ 32 միլիոն դրամի չափով

Պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ, որի շրջանակներում արձանագրվել է, որ «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր․ Ապրանքն իրացվել է առանց պիտակի․ Ապրանքն իրացվել է դրա մակնշվածքում անվանման, «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվության և արտադրող ընկերության մասին տվյալների բացակայությամբ։ […]