Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը և հանձնաժողովի աշխատակիցներն առցանց ձևաչափով մասնակցել են «Հակամենաշնորհային քաղաքականություն. գիտություն, պրակտիկա, կրթություն» 8-րդ միջազգային գիտագործնական համաժողովին, որը կազմակերպվել էր ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության, «Սկոլկովո» հիմնադրամի և Բրիկսի մրցակցային իրավունքի և քաղաքականության միջազգային կենտրոնի կողմից:
Միջոցառմանը մասնակցում էին հակամենաշնորհային/մրցակցային մարմինների ղեկավարներ, միջազգային փորձագետներ, գիտական համայնքի ներկայացուցիչներ:
Շուշան Սարգսյանը հանդես է եկել որպես բանախոս՝ «ՀՀ-ում մրցակցության պաշտպանության սահմանադրական հիմունքները» ելույթով:
Նա մասնավորապես անդրադարձել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ինքնավար մարմնի կարգավիճակին, ինչպես նաև ազատ մրցակցության սահմանադրական երաշխիքներին:

