Ու՞ մ համար է կարևոր աջակցող միջոցների ուսումնասիրությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություն էր իրականացրել աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ» և «Օրթեզներ» ապրանքային շուկաները: Բացահայտված խնդիրների և բյուջետային միջոցների առավել արդյունավետ ծախսման և շահառուների համար մրցակցային գներով աջակցող միջոց ձեռք բերելուն ուղղված առաջարկները ներկայացնում է ՄՊՀ Շուկաների վերլուծության բաժնի ավագ մասնագետ Հակոբ Մանուկյանը

Ազատ տնտեսական մրցակցությունը երաշխավորված Է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ. ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը և հանձնաժողովի աշխատակիցներն առցանց ձևաչափով մասնակցել են «Հակամենաշնորհային քաղաքականություն. գիտություն, պրակտիկա, կրթություն» 8-րդ միջազգային գիտագործնական համաժողովին, որը կազմակերպվել էր ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության, «Սկոլկովո» հիմնադրամի և Բրիկսի մրցակցային իրավունքի և քաղաքականության միջազգային կենտրոնի կողմից: Միջոցառմանը մասնակցում էին հակամենաշնորհային/մրցակցային մարմինների ղեկավարներ, միջազգային փորձագետներ, գիտական համայնքի ներկայացուցիչներ: Շուշան Սարգսյանը հանդես է […]