ՄՊՀ-ն թույլատրել է «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ընկերությունների համակենտրոնացումը. նոր ընկերությունը գործելու է «Gulf» ապրանքային նշանի ներքո

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ թույլատրվել է «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը: Նշենք, որ ընկերությունների հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։ Ընկերությունների կողմից նոր հիմնադրվող ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առուվաճառքով, գործելու է «Gulf» ապրանքային նշանի ներքո։