Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժնում փորձագետ ներգրավելու մասին

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ակնկալվում է փորձագետի կողմից Հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի անձնակազմի կառավարման գծով հրամանների, պայմանագրերի, համաձայնագրերի նախագծերի նախապատրաստման, Հանձնաժողովի աշխատակիցների, Հանձնաժողովում ժամկետային աշխատանքային պայմանագրով, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող աշխատողների անձնական գործերի ձևավորում, դրանց գործողության ժամկետների ծանուցման, համաձայնագրերի կազմման, անձնական գործերի վարման, հանձնման-ընդունման և պահպանման աշխատանքները, Հանձնաժողովի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրման աշխատանքները, վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման, պաշտոններում վերանշանակման կամ ազատման հետ կապված նախապատրաստական աշխատանքները, Հանձնաժողովի թափուր պաշտոններ զբաղեցնելու, ինչպես նաև փորձագետներ, փորձնակներ ներգրավելու հետ կապված աշխատանքները, Հանձնաժողովի աշխատակիցների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, Հանձնաժողովում ուսանողների պրակտիկայի կազմակերպման հետ կապված աշխատանքները, մասնակցում է Հանձնաժողովում կազմավորված, ինչպես նաև միջգերատեսչական աշխատանքային խմբերի աշխատանքներին, ինչպես նաև Կանոնադրությամբ նախատեսված՝ Բաժնի գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների կատարում:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն․
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ․
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում․
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում․
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները․
  • արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական․
  • հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին․
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի․
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 30.11.2023 թ.

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։