ՀՀ վարչական դատարանը «Գլոբալ Շիփփինգ» ընկերության կողմից առաքումների ժամկետների սահմանման և կիրառման առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/0056/05/23 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 8-ի վճռով, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 8-ի ««Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 429 Ա որոշման իրավաչափությունը, առաքումների ժամկետների սահմանման և կիրառման առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները. • Առաքումների ժամկետներ սահմանելիս «≈» նշանի օգտագործումը տպավորություն է […]
Գեղամ Գևորգյան. Մեզ անհրաժեշտ են շարունակական ջանքեր՝ մրցակցային մարմինների միջև ավելի ներառական և ակտիվ համագործակցության զարգացման ուղղությամբ

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Տիրանայում տեղի ունեցած Ալբանիայի մրցակցության օրենքի 20-ամյակին նվիրված եռօրյա համաժողովին: Համաժողովի ամփոփիչ նիստում Գեղամ Գևորգյանը որպես խոսնակ հանդես է եկել միջազգային համագործակցության հարցերով պանելային քննարկմանը, որը վարում էր Ալբանիայի մրցակցային մարմնի նախագահ Դենար Բիբան: Բացի Հայաստանից, քննարկմանը մասնակցում էին նաև Հունաստանի, Հունգարիայի, Վրաստանի մրցակցային մարմինների ղեկավարները: Քննարկման մասնակիցները ներկայացրել […]
ՄՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակը. հուշագիր է ստորագրվել Ալբանիայի մրցակցային մարմնի հետ

Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Ալբանիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Դենար Բիբան Տիրանայում տեղի ունեցած միջազգային համաժողովի շրջանակում մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել: «Եվս մեկ հուշագրի կնքմամբ վերահաստատում ենք մեր հանձնառությունը միջազգային մակարդակում խորացնելու փոխգործակցությունը մրցակցության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում: Այս համագործակցությունն առանցքային նշանակություն […]
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժնում փորձագետ ներգրավելու մասին
Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ակնկալվում է փորձագետի կողմից Հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի անձնակազմի կառավարման գծով հրամանների, պայմանագրերի, համաձայնագրերի նախագծերի նախապատրաստման, Հանձնաժողովի աշխատակիցների, Հանձնաժողովում ժամկետային աշխատանքային պայմանագրով, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող աշխատողների անձնական գործերի ձևավորում, դրանց գործողության ժամկետների ծանուցման, համաձայնագրերի կազմման, անձնական գործերի վարման, հանձնման-ընդունման և պահպանման աշխատանքները, Հանձնաժողովի […]