Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Ալբանիա.նախատեսվում է համագործակցության հուշագիր ստորագրել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ալբանիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Դենար Բիբայի հրավերով մեկնել է Տիրանա՝ մասնակցելու «Մրցակցության պաշտպանության մասին» Ալբանիայի օրենքի ընդունման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին:

Այցի շրջանակում Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ալբանիայի Հանրապետության մրցակցային մարմնի միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրվի:

Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը որպես խոսնակ հանդես կգա միջազգային համագործակցությանը նվիրված նիստին: