Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ներքին մրցույթ բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34․2-Ղ4-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34․2-Ղ4-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34․2-Ղ4-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը.

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանպատճենը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի նոյեմբերի 20-ից 2023 թվականի նոյեմբերի 24-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 322816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 3, 5, 59, 74, 109, 122, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143723
  • «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք․ հոդվածներ՝ 1, 3, 4, 6, 12, 20, 27, 30, 35, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166229
  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. hոդվածներ` 1, 6, 7, 8, 9, 10, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=175823
  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 5, 9, 15, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=184372
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ` 2, 4, 6, 23, 24, 34, 39, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=175854
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ՝ 3, 20, 21, 30, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=165294
  • ՀՀ հարկային օրենսգիրք. հոդվածներ՝ 112, 142, 156, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=185528
  • «Գնումների մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 20, 23, 33, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 25-ի N 77-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 302-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=167753
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 13-ի «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» թիվ 161-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154510
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի «Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսաձայնագրման և լուսանկարահանման կարգը սահմանելու մասին» թիվ 327-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=157726
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործերի դասակարգման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի և այլ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների, վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթերի ելքագրման, պահպանման և արխիվացման կարգը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 18-ի թիվ 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 394-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159149
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 5, 10, 11, 22, 30, 38, 40, 54, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր՝ 29, 31, 40, 44, 45, հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 73-74, 82-84, 104-107, 190-191, 193, 202-204, 207-208, 214-215, 220, 223, 225-226, 229-230, 232, 240, 245-248, 250, 262-263, 267, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060 830 840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am