Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ակնկալվում է փորձագետի կողմից ոլորտային ուսումնասիրությունների իրականացում, ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատմանն ուղղված առաջարկների ներկայացում, հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների, պետական օժանդակությունների թույլատրելիության գնահատման, ապրանքային շուկաներում մրցակցության վրա համակենտրոնացման, ինչպես նաև պետական օժանդակության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների իրականացում, արգելված պետական օժանդակությունների, ինչպես նաև չհայտարարագրված համակենտրոնացումների բացահայտման ու կանխարգելման նպատակով ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացում, տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող պատասխանատվության միջոցի կիրառման, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման և պատասխանատվության միջոցի չափի նվազեցման և մեծացման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացում, պետական օժանդակության միասնական գրանցամատյանի վարում, ինչպես նաև Կանոնադրությամբ նախատեսված՝ Վարչության գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների կատարում:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն կամ իրավագիտություն կամ մաթեմատիկա մասնագիտությամբ․
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ․
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում․
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
- արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական
- հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
- անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 22.11.2023թ.
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։