Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ակնկալվում է փորձագետի կողմից ոլորտային ուսումնասիրությունների իրականացում, ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատմանն ուղղված առաջարկների ներկայացում, հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների, պետական օժանդակությունների թույլատրելիության գնահատման, ապրանքային շուկաներում մրցակցության վրա համակենտրոնացման, ինչպես նաև պետական օժանդակության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների իրականացում, արգելված պետական օժանդակությունների, ինչպես նաև չհայտարարագրված համակենտրոնացումների բացահայտման ու կանխարգելման նպատակով ուսումնասիրությունների և վերլուծությունների […]

ՄՊՀ-ն իրականացնում է իր գործառույթները և հետևում, որպեսզի բենզինի շուկայում գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շրջանառության ոլորտը։ Հանձնաժողովը հստակ իրականացնում է իր գործառույթները՝ ամենօրյա ռեժիմով հետևելով, որպեսզի բենզինի շուկայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից իրացման գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան: Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսավարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝ […]