Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Երևան են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային մարմինների ղեկավարներ

Տեղի ունեցավ ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստը

Երևանում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական Ալյանսի ներկայացուցիչներ:

Նիստի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկին, Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար Գեղամ Գևորգյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ հավասար և արդար մրցակցային միջավայրի ստեղծումն ու դրա հետևողական խթանումը տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման է, հետևաբար ողջունվում է այս նպատակին ուղղված ցանկացած միջոցառում, այդ թվում՝ Հայաստանում ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստի անցկացումը։

Գեղամ Գևորգյանը կարևորել է այս տնտեսական հարթակի դերը ԱՊՀ-ում մրցակցության արդար պայմանների ապահովման գործում՝ նշելով, որ մրցակցային մարմինների ղեկավարների հետ ձևավորվել են արդյունավետ գործնական և ջերմ մարդկային հարաբերություններ: Այնուհետև ՄՊՀ նախագահն ամփոփ ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները:

ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկին նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմնի փորձը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում: Նրա խոսքով՝ Հանձնաժողովի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվում մրցակցության պաշտպանության զարգացման ուղղությամբ, մասնավորապես վերջին տարիներին կարևոր օրենսդրական փոփոխություններ են իրականացվել:

Նիստում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Միջոցառումն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ: