Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ աջակցությամբ Երևանում տեղի է ունեցել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի հանդիպումը գործարարների հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աջակցությամբ Երևանում կազմակերպվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի հանդիպումը գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նպատակ ուներ քննարկել ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում արդար մրցակցության ապահովման և պետական գնումների ոլորտում տնտեսավարողներին հետաքրքրող հարցերը:

Հանդիպմանը մասնակցում էին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը, ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Սուշկեևիչը, մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Ժանար Ադիկովան:

Միջոցառման սկզբում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները հանդես են եկել շնորհանդեսներով, այնուհետև հանդիպումը շարունակվել է բիզնեսի հետ հարց ու պատասխանի ձևաչափով:


Հանդիպման տեսագրությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝