Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Գեղամ Գևորգյանի ելույթը՝ 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների շրջանակում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը զեկույցով է հանդես եկել 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների շրջանակում:

Ելույթի հիմնական շեշտադրումներն են՝

🔷Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի իրականացնում է լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային նշանակության ապրանքների և ծառայությունների 5 ապրանքային շուկայի ուսումնասիրություն:
🔷Հանձնաժողովը տնտեսական մրցակցության իրավիճակը գնահատելու համար իրականացնում է թվով 100 ուսումնասիրություն՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորման և տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ ընթացիկ հսկողություն իրականացնելու նպատակով։
🔷ՄՊՀ-ն հանդես է եկել 2 օրենսդրական նախաձեռնություններով՝ մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարումների և զեղչերի կամ այլ ակցիաների ոլորտի կարգավորումների վերաբերյալ:
🔷2023 թվականի ընթացքում կայացել է 56 նիստ և Հանձնաժողովի կողմից ընդունվել է 459 որոշում:
🔷 ՄՊՀ կողմից տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել է և 2023 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ բյուջե է մուտքագրվել 111,867.44 հազար դրամ տուգանք:
🔷 Կրթական համակարգում ներդրվել են մրցակցության պաշտպանության ակադեմիական ծրագրեր: