Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Կառավարությունը հավանություն է տվել արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը

Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ

Կառավարությունը հավանություն է տվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշակած արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է կարգավորել փոքր և միջին տնտեսավարողների և խոշոր առևտրային ցանցերի միջև մատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների ձեռքբերման հարաբերություններում բացահայտված համատարած բնույթ կրող մի շարք խնդիրներ: Մասնավորապես

  • մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարումները,
  • պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը,
  • ապրանքներն անհավասար պայմաններով ցուցադրելը,
  • տնտեսական գործունեությունը սահմանափակող այլ դրսևորումներ։

Նախագծով սահմանվում են անհրաժեշտ կառուցակարգեր ապրանքների մատակարարման գործընթացի իրականացման, ապրանքների ոչ խտրական ներկայացման, սահմանված ժամկետներում վճարումների իրականացման առնչությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդին նախագծերի մշակման և արդյունավետ համագործակցության համար: