Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնում փորձագետ ներգրավելու մասին

  1. Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.
    Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի փորձագետի աշխատանքային ծրագիրը ներառում է հետևյալ աշխատանքների իրականացումը.
    1) Վարչական վարույթի հարուցման և իրականացման աշխատանքներին մասնակցություն, վարչական վարույթների արդյունքում նախապատրաստվող որոշումների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում․
    2) Հանձնաժողովի որոշումների չկատարման դեպքում հայցադիմումների, դիմումների, բողոքների, այլ դատավարական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում դատարան կամ հարկադիր կատարման ծառայություն․
    3) Հանձնաժողովի մասնակցությամբ քննվող գործերով հայցադիմումի պատասխանների, վերաքննիչ և (կամ) վճռաբեկ բողոքների, վերաքննիչ բողոքի պատասխանների, վճռաբեկ բողոքի պատասխանների, այլ դատավարական փաստաթղթերի կազմում և ներկայացում դատարան․
    4) Հանձնաժողովի շահերի պաշտպանություն բոլոր դատարաններում, ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի պատասխանների պատրաստում․
    5) Հանձնաժողովի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում․
    6) Հանձնաժողովի շահերի պաշտպանության իրականացում Հանձնաժողովի մասնակցությամբ վարչական և քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի հարկադիր կատարման փուլում, ինչպես նաև սնանկության գործերով․
    7) Հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների, հատուկ կարծիքների Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի համապատասխան անդամի և գլխավոր քարտուղարի ստորագրմանը ներկայացվող հրամանների նախագծերի, այլ փաստաթղթերի, ինչպես նաև այլ իրավական ակտերի նախագծերի նախագծման և մշակման աշխատանքների կատարում, իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքների իրականացում․
    8) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված, ինչպես նաև պետական մարմինների կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի տրամադրում, առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրություններ մշակում և նախապատրաստում։
    9) Համապատասխան հանձնարարականներով նախատեսված այլ գործառույթների իրականացում։
  2. Փորձագետի պաշտոնի համար ներկայացվող պահանջներ.
    Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
    • բարձրագույն կրթություն իրավագիտություն մասնագիտությամբ.
    • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ․
    • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում.
    • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
  3. Փորձագետ ներգրավելու ժամկետը.
    Փորձագետը ներգրավելու է մեկ տարի ժամկետով:
  4. Դիմումի ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
    ՀՀ քաղաքացիները Հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնում որպես փորձագետ ներգրավելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
    • դիմում,
    • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ներ), վկայականի(ներ) պատճենները և բնօրինակները,
    • արական սեռի դիմողները՝ նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական,
    • հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին,
    • մեկ գունավոր լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
    • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հոկտեմբերի 25-ը։

Ընտրություն կատարելու եղանակը դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունն է։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (+37460)-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։