Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի ուսումնասիրություն է իրականացնում ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտում: Ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատել ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտում մրցակցային իրավիճակը, վեր հանել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել:
Ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովն անցկացնում է հարցումներ ՓՄՁ սուբյեկտների շրջանում:
Խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը: Հարցումն անանուն է:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը