Հարցում՝ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտի ուսումնասիրության շրջանակում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի ուսումնասիրություն է իրականացնում ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտում: Ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատել ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտում մրցակցային իրավիճակը, վեր հանել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել: Ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովն անցկացնում է հարցումներ ՓՄՁ սուբյեկտների շրջանում: Խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը: Հարցումն անանուն է: Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը