Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) հաշվապահական հաշվառման բաժնի փորձագետի աշխատանքային ծրագիրը ներառում է հետևյալ աշխատանքների իրականացումը.
Ակնկալվում է փորձագետի կողմից հաշվապահական հաշվառման վարում, վճարման փաստաթղթերի և հաշվետվությունների կազմում և ներկայացում, բյուջետային ֆինանսավորման հայտերի և ծրագրերի կազմման համար անհրաժեշտ հաշվարկների իրականացում, սահմանված կարգով Հանձնաժողովի բյուջեյով նախատեսված գործառույթները գանձապետական համակարգի միջոցով իրականացում, Հանձնաժողովի աշխատողների աշխատավարձերի, պարգևատրումների, արձակուրդային վճարների, գործուղումների, անաշխատունակության վճարների ժամանակին հաշվարկման, վճարման և հարկերի՝ պետական բյուջե փոխանցման աշխատանքների իրականացում, օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովի աշխատողների սոցիալական փաթեթից օգտվելու համար հատկացումների տրամադրման և գումարների ֆինանսավորման աշխատանքների իրականացում, օրենքով և իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ իրականացում, ինչպես նաև Կանոնադրությամբ նախատեսված՝ Բաժնի գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների կատարում:
- Փորձագետի պաշտոնի համար ներկայացվող պահանջներ.
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն տնտեսագիտություն կամ ֆինանսներ մասնագիտությամբ.
• հանրային ծառայության առնվազն երկու տարվա կամ երեք տարվա մասնագիտական ստաժ.
• հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
- Փորձագետ ներգրավելու ժամկետը.
Փորձագետը ներգրավելու է մեկ տարի ժամկետով:
- Դիմումի ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
ՀՀ քաղաքացիները Հանձնաժողովի հաշվապահական հաշվառման բաժնում որպես փորձագետ ներգրավելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում,
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ներ), վկայականի(ներ) պատճենները և բնօրինակները,
• աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները և բնօրինակները,
• արական սեռի դիմողները՝ նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական,
• հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին,
• մեկ գունավոր լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի օգոստոսի 9-ը։
Ընտրություն կատարելու եղանակը դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունն է։
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (+37460)-830-840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։