Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Գեղամ Գևորգյանը կմասնակցի ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաք` մասնակցելու հուլիսի 5-ից 7-ը կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 21-րդ նիստին։

Նիստի ընթացքում քննարկվելու են անդրսահմանային հակամրցակցային համաձայնությունների, մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման և այլ օրակարգային հարցեր: