Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Թվային շուկաների մրցակցային հարցերը դարձյալ ՄՊՀ օրակարգում են. այս տարի ուսումնասիրվում է էլեկտրոնային փոխադրման ծառայությունների ոլորտը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, Լիտվայի մրցակցության խորհրդի համագործակցությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) շրջանակում Երևանում անցկացվել է «Մրցակցությունը Հայաստանի թվային շուկաներում. կարգավորում և կիրարկում» թեմայով երկօրյա աշխատաժողով:

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը նշել է, որ ծրագրի շրջանակում արդեն երրորդ միջոցառումն է իրականացվում՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով: Նա ընդգծել է, որ աշխատաժողովի համար խիստ արդիական թեմա է ընտրվել, քանի որ թվային շուկաների մրցակցային հարցերը լուրջ մարտահրավեր են ամբողջ աշխարհում և օրակարգային են նաև Հայաստանի մրցակցային մարմնի համար:

2022 թվականին հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել էլեկտրոնային առևտրի ոլորտում, նախորդ տարի վարույթ է հարուցվել Booking.com հարթակի նկատմամբ, որի արդյունքում ընկերությունը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար: Այս տարի ՄՊՀ ուշադրության կենտրոնում էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների ոլորտի խնդիրներն են:

ՄՊՀ ներկայացուցիչներն աշխատաժողովի ընթացքում ներկայացրել են թվային ոլորտներում իրականացված ուսումնասիրությունները: Ծրագրի փորձագետները խոսել են ԱՄՆ և Եվրամիության թվային շուկաներում իրավակիրառ փորձի և օրենսդրական կարգավորումների մասին: Քննարկվել են թվային շուկաներում մրցակցային իրավախախտումների պրակտիկ դեպքերի օրինակներ: