Գեղամ Գևորգյանը ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում հանդես է եկել ՀՀ մրցակցային քաղաքականության վերաբերյալ զեկույցով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 54-րդ նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ կայացված որոշումների կատարման ընթացքի, հետագա համագործակցության ուղղությունների, հակամենաշնորհային կոմպլաենսի միջոցով մրցակցային մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, հակամրցակցային և մրցակցությունը սահմանափակող այլ համաձայնությունների արդյունքում պետությանը հասցված վնասի դատական կարգով վերականգնման և օրակարգային այլ […]
ՄՊՀ նախագահի զեկույցը՝ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 54-րդ նիստին հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով (ռուսերեն):
ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից երկրների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրության շտաբի նիստին

ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանն առցանց եղանակով մասնակցել է Սանկտ-Պետերբուգում կայացած ԱՊՀ մասնակից երկրների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրության շտաբի 40-րդ նիստին: Նիստի ընթացքում հավանություն է տրվել թվային շուկաների մասնակիցների գործունեության սկզբունքների և ստանդարտների մոդելային փաստաթղթի, բորսայական առևտրի, դեղամիջոցների ապրանքային շուկաների զարգացման զեկույցների նախագծերին: Քննարկվել են մրցակցության օրենսդրություններում և իրավակիրառ պրակտիկայում անբարեխիղճ մրցակցության ինստիտուտի, մտավոր սեփականության […]