Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Թվային հարթակների կարգավորման թեմայով կլոր սեղան-քննարկում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակումկազմակերպվածկլոր սեղան-քննարկմանը, որը նվիրված էր թվային հարթակների կարգավորման թեմային:  Քննարկումը վարում էր ԲՐԻԿՍ երկրների մրցակցային իրավունքի և քաղաքականության միջազգային կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Իվանովը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՏՀ կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Բախիտ Սուլթանովը, ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային/ մրցակցային մարմինների ղեկավարներ և այլ պաշտոնյաներ, ԵԱՏՄ դատարանի, ԵԱՏՄ երկրների ֆինանսների նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական և բիզնես համայնքի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:

Արդյո՞ք անհրաժեշտ են առանձին կարգավորումներ թվային շուկաների համար, նախընտրություն տալ էքս-անտե, թե՞ էքս-փոսթ կարգավորմանը, իսկ գուցե օգտվել փափուկ իրավունքի գործիքակազմից կամ կիրառել թվարկված մեթոդների համակցումը՝ ո՞րն է հարցի լուծման առավել արդյունավետ տարբերակը:  Կլոր սեղանի մասնակիցները ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց երկրների փորձն ու մոտեցումները:

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանն, անդրադառնալով բարձրացված հարցերին, մասնավորապես նշել է, որ պետական միջամտությունը թվային շուկաների գործունեությանը, ինչպես էքս-անտե, այնպես էլ էքս-փոսթ, պետք է լինի նպատակային և համաչափ: Նման մոտեցումը կերաշխավորի դրա արդյունավետությունը՝ չխոչընդոտելով նորարարություններին և նպաստելով շուկաների ինքնակարգավորմանը: