Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր. ՄՊՀ-ն նշանակել է 17,5 միլիոն դրամ տուգանք

«Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների կողմից բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների նման վարքագիծը որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և թիվ 217-Ա որոշմամբ նշանակել է 17 504 452 ՀՀ դրամի չափով տուգանք:

Որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

https://ef.competition.am/api/decision/86FCE3C1-414E-47B4-88CE-6BF719B743B3/download