Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը մասնակցել է Պետերբուգյան միջազգային իրավաբանական համաժողովի շրջանակում կազմակերպված նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը մասնակցել է Պետերբուգյան միջազգային իրավաբանական 11-րդ համաժողովի շրջանակում կայացած «Հակամենաշնորհային կարգավորումն արդի պայմաններում. մարտահրավերներ, խնդիրներ և զարգացման հեռանկարներ» խորագրով նիստին:

Նիստի շրջանակում քննարկումներ են ծավալվել արդի տնտեսության պայմաններում մրցակցության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի զարգացման միտումների, մասնավորապես թվային տեխնոլոգիաների և նորարարությունների արդյունքում ի հայտ եկած նոր մարտահրավերների կառավարման նպատակով մրցակցային մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

Շուշան Սարգսյանը նշել է, որ թվային շուկաներում մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հարցերը ՄՊՀ-ի ուշադրության կենտրոնում են գտնվում. ուսումնասիրություն է իրականացվել էլեկտրոնային առևտրի շուկայում, վարույթ է հարուցվել հայտնի միջազգային էլեկտրոնային հարթակներից մեկի նկատմամբ: Միաժամանակ նա հավելել է, որ թվայնացումը նաև մրցակցային մարմինների գործիքակազմերն է ձևափոխել՝ անդրադառնալով կատարված օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև Հանձնաժողովի գործարկած e-Compete թվային հարթակի առավելություններին:

Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ երկրներում հակամենաշնորհային իրավունքի շրջանակում կարգավորման արդի հարցերին, ինչպես նաև մրցակցության քաղաքականության և կիրարկման տեսանկյունից Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարելագործմանը և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին: