ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը մասնակցել է Պետերբուգյան միջազգային իրավաբանական համաժողովի շրջանակում կազմակերպված նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը մասնակցել է Պետերբուգյան միջազգային իրավաբանական 11-րդ համաժողովի շրջանակում կայացած «Հակամենաշնորհային կարգավորումն արդի պայմաններում. մարտահրավերներ, խնդիրներ և զարգացման հեռանկարներ» խորագրով նիստին: Նիստի շրջանակում քննարկումներ են ծավալվել արդի տնտեսության պայմաններում մրցակցության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի զարգացման միտումների, մասնավորապես թվային տեխնոլոգիաների և նորարարությունների արդյունքում ի հայտ եկած նոր մարտահրավերների կառավարման նպատակով մրցակցային […]
Քննարկվել են առևտրային ցանցերի և մատակարարների հարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ` մատակարարների հետ առևտրի արդար կանոնների սահմանման, այդ թվում՝ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով առաջարկվող օրենսդրական փոփոխությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք: ՄՊՀ անդամ Հայկ […]