Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկին Սկոպիեում մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի հետ համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2005 թվականից Բուդապեշտում ՏՀԶԿ մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի հետ գործակցության շրջանակում, և հուշագրի կնքմամբ […]
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի շնորհանդեսը՝ Հյուսիսային Մակեդոնիա կատարած այցի շրջանակում

Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկու հրավերով Սկոպյե կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդես է եկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի e-compete թվային հարթակի վերաբերյալ շնորհանդեսով: