ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Սկոպիե.կստորագրվի համագործակցության մասին հուշագիր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկու հրավերով աշխատանքային այցով մեկնել է Սկոպիե: Այցի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր կստորագրվի: Հանդիպման ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացման երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կներկայացվի Հայաստանի մրցակցային մարմնի փորձը e-Compete թվային հարթակի ներդրման […]