Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հրապարակվել է ՄՊՀ 2022 թվականի հաշվետվությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է 2022 թվականի գործունեության հաշվետվությունը, որում ներկայացված են նախորդ տարում կատարված աշխատանքների հիմնական արդյունքները:

Հաշվետվությամբ առանձին բաժիններով ներկայացված են առավել ուշագրավ վարույթների նկարագրությունը, 5 ապրանքային շուկաներում կատարված ոլորտային ուսումնասիրությունները, կանխարգելիչ միջոցառումներին ու հանրային իրազեկմանը, միջազգային համագործակցությանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել 2023 թվականի առաջնահերթություններին:

2022 թվականին հարուցվել է մրցակցային իրավախախտումների վերաբերյալ 142 վարույթ, որից 98-ը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ, 44-ը՝ հաղորդումների հիման վրա, պատասխանատվության միջոցներ են կիրառվել 91 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, իրավախախտումների համար նշանակվել է 626.8 մլն դրամ ընդհանուր տուգանք:

Հաշվետվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://competition.am/wp-content/uploads/2023/05/annul-report-2022.pdf :