Հրապարակվել է ՄՊՀ 2022 թվականի հաշվետվությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է 2022 թվականի գործունեության հաշվետվությունը, որում ներկայացված են նախորդ տարում կատարված աշխատանքների հիմնական արդյունքները: Հաշվետվությամբ առանձին բաժիններով ներկայացված են առավել ուշագրավ վարույթների նկարագրությունը, 5 ապրանքային շուկաներում կատարված ոլորտային ուսումնասիրությունները, կանխարգելիչ միջոցառումներին ու հանրային իրազեկմանը, միջազգային համագործակցությանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել 2023 թվականի առաջնահերթություններին: 2022 թվականին հարուցվել է մրցակցային իրավախախտումների վերաբերյալ […]

Զեղչի դեպքում ո՞ր գնից է իրականացվում ապրանքի գնի նվազեցումը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի շարք որոշումներում և եզրակացություններում անդրադարձել է այն հարցին, թե զեղչի դեպքում որ գնից է իրականացվում ապրանքի գնի նվազեցումը՝ արձանագրելով հետևյալը. • ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գինն ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գների միջին թվաբանականն է. • եթե ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման […]