Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Օրենսդրական բարեփոխումներ՝ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է օրենսդրական բարեփոխումներ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով:

  • Մասնավորապես, նախագծերը նպատակաուղղված են հավասարակշռելու առևտրային ցանց – մատակարարներ հարաբերությունները՝ նախատեսելով կարգավորումներ պայմանագրի համար ուշ վճարելու, պայմանագիր կնքելուց հրաժարվելու և բանակցային ուժեղ դիրքով պայմանավորված այլ դեպքերի համար։
  • Նախագծերով նախատեսվում է նաև կարգավորել գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում առկա խնդիրները, օրինակ՝ պայմանագրի համար ուշ վճարելը, որոնք պայմանավորված են իրացման շղթայում «պայմանագրային առավելություն» ունեցող կողմի առկայությամբ։